Ցեղասպանությունների մասին քննարկում ԱՄՆ Կոնգրեսում
Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն այն վերապրած ժողովրդի, այլև այն իրագործած երկրի էությունը: Այս մասին ԱՄՆ կոնգրեսում կազմակերպված քննարկման ժամանակ ընդգծել է Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիելը:
Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված քննարկումը նվիրված էր «Ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Լեմկինին: