ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագրի կնքման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագրի կնքման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը՝ հայտնում է AP-ը։
Նա նաև նշել է, թե ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Չինաստանում կառուցվածքային փոփոխություններ կատարվեն, ներառյալ՝ կոմերցիոն գաղտնիքների գողանալը դադարեցնելը, չինական ընկերություններին պետական աջակցության սահմանափակումը և ամերիկյան ընկերություններից, որպես Չինաստանի շուկաներին հասանելիության պայման, տեխնոլոգիաների հարկադիր փոխանցման դադարեցումը։
Ավելի վաղ Չինաստանը առաջարկել էր ԱՄՆ-ից, որպես հակամարտության կարգավորման փորձ, կատարել այնպիսի ապրանքների խոշոր գնումներ, ինչպիսին են սոյայի հատիկները և բնական գազը։ Սակայն Լայթհայզերը ասել է, որ նման քայլերը բավարար չեն։ «Խնդիրները բավական լուրջ են, որպեսզի դրանք հնարավոր լինի լուծել լրացուցիչ գնումների խոստումներով»,- նշել է նա՝ հավելելով․ «Մեզ նոր կանոններ են պետք»։