Թուրք ազգայնական քաղաքապետը Կարսում քանդել է Չարենցի տունը (լուսանկարներ)
Կարսում երկար տարիներ պահպանված հայ գրող Չարենցի տունը հանկարծակի քանդվել է։
Կարսից հայտնեցին, որ Չարենցի տան քանդումը անակնկալ է եղել նաև կարսեցիների համար։
Ըստ Կարսում շրջանառվող լուրերի, Չարենցի տունը ազգայնական քաղաքապետը հապճեպ քանդել է Խոջալուի դեպքերին ի պատասխան։ Մեկ ամսից Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են և գործող քաղաքապետը շանսեր չունի նորից ընտրվելու, որի պատճառով վերջին պահին քանդեց Չարենցի տունը։
Քաղաքապետարանն իր պաշտոնական հիմնավորման մեջ նշել է, թե իբր այդ տան մեջ հավաքվում են թմրամոլներ և անհրաժեշտություն է առաջացել քանդել այդ տունը։
Նշենք, որ Կարսում Չարենցի տունը գլխավորապես հայ զբոսաշրջիկների այցելության կարևոր կետերից մեկն էր։