Գլենդելից հայ ոստիկանը կարող է 3 տարվա ազատազրկման դատապարվել
Գլենդելի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի նախկին աշխատակից Ջոն Բալյանը կարող է 3 տարվա ազատազրկման դատապարվել:
Դատախազությունը դատավորին առաջարկում է 46-ամյա հային դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ 95 հազար դոլարի չափով տուգանքի ենթարկել, հաղորդում է Los Angeles Daily News-ը:
Անցյալ ամռանը Բալյանը իրեն մեղավոր էր ճանաչել քննիչներին մեքսիկական մաֆիայի եւ հայ քրեական խմբերի հետ իր կապերի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն հաղորդելու առնչությամբ: Ըստ մեղադրյալների՝ Բալյանը կապեր է պահպանել ավազակախմբի մի քանի անդամների հետ՝ նրանցից գումար վերցնելով տեղեկատվության եւ ոստիկանական արշավներից խուսափելու մասին խորհուրդների դիմաց: