Հնարավո՞ր է արդյոք լայնամասշտաբ պատերազմ Պակիստանի ու Հնդկաստանի միջև
Ներկա դրությամբ Պակիստանի ու Հնդկաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի բռնկման նախանշաններ չեն նկատվում, սակայն, Քաշմիրի հետ սահմանին լոկալ բախումները կշարունակվեն: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի քաղաքական վերլուծաբանները՝ РИА Новости-ի հարցմանն ի պատասխան:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են վիճելի համարվող Քաշմիրի շրջանին վերաբերող հարցերի շրջանակներում:
«Այս ամենը (երկու երկրների միջև գոյություն ունեցող լարվածությունը-խմբ.) ծագել է ոչ երեկ, ոչ էլ այսօր: Ռազմական տեսանկյունից ո՛չ մի, ո՛չ էլ մյուս կողմը չպետք է անցնեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների փուլ: Կարծում եմ, որ տեղային բախումները կշարունակվեն, բայց ռազմական իրադրության լարում, կարծում եմ՝ չի լինի»,- ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Բալուևսկին:
Հիշեցնենք, որ նախօրեին Պակիստանը հայտարարել էր Քաշմիրի վիճելի սահմանը հատելու պատճառով երկու ինքնաթիռների ուղղությամբ հասցված հարվածների մասին: Երկու օդաչուները ձերբակալվել են: Նրանցից մեկը վիրավոր է եղել և տեղափոխվել է բուժհաստատություն՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար: