Ուկրաինան հրաժարվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից
Ուկրաինան հրաժարվել է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին մասնակցությունից, գրում է РИА Новости կայքը՝ Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության հայտարարությանը հղումով:
Հիշեցնենք, որ երաժշտական մրցույթում Ուկրաինան ներկայացնելուց հրաժարվել էր երգչուհի Maruv-ը (Աննա Կորսուն), որն առաջին տեղն էր զբաղեցրել ազգային ընտրափուլի արդյունքում: Նրանից հետո այդ առաջարկից հրաժարվել էին նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ Freedom-Jazz Girls Band և KAZKA խմբերը:
Ավելի ուշ Brunettes Shoot Blondes-ը նախապես հայտնել էր, որ կհրաժարվի մրցույթին մասնակցելուց, եթե նման առաջարկ ստացվի՝ պատճառաբանելով, որ ժողովուրդը չի ընտրել խմբին, հետևաբար այդ երկիրը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու իրավունքն իրենց չի պատկանում: