Թրամփը հնարավոր է համարել Փհենյանի հետ խաղաղ համաձայնագրի կնքումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցին, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումից հետո կարո՞ղ է ստորագրվել խաղաղության համաձայնագիր Կորեական պատերազմի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն:
Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան` ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Տեսնենք»:
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՙՆ-ն չի հրաժարվի Հյուսիսային Կորեային առաջարկվող ապամիջուկայնացման պայմաններից: