Թուրքիայի նավատորմն անցկացնում է երկրի խոշորագույն ծովային զորավարժությունը՝ հարակից 3 ծովում
Այսօր մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի խոշորագույն զորավարժությունը, որը տևելու է մինչև մարտի 8-ը։ Միաժամանակ երեք՝ Էգեյան, Միջերկրական և Սև ծովերի ավազաններում անցկացվող այս վարժանքը, ըստ թուրքական կողմի, խոշորագույնն է երկրի պատմության մեջ։
Զորավարժությանը ներգրավվել է 103 ռազմանավ, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։ Զորաշարժերին մասնակցելու են նաև երկրի բանակի ցամաքային ուժերի, ինչպես նաև սահմանապահ ծառայության ու այլ ստորաբաժանումներ համագործակցության համար։