25 մարդու կյանք խլած վթարից հետո Եգիպտոսի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել
Եգիպտոսի տրանսպորտի նախարար Հիշամ Արաֆաթը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Կահիրեի կենտրոնում գտնվող «Ռամսիս» երկաթուղային կայարանում հրդեհ էր բռնկվել: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Նշվում է, որ Եգիպտոսի կառավարության ղեկավար Մուստաֆա Մադբուլին ստորագրել է տրանսպորտի նախարարի հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ այսօր «Ռամսիս» երկաթուղային կայարանում գնացքը դուրս է եկել ռելսերից և այրվել: Վերջին տվյալով՝ հրդեհի զոհ է դարձել 25 մարդ, ևս 20 մարդ տուժել է: