Կրեմլի կայքը պարբերաբար հարձակումների է ենթարկվում Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է կիբեռհարձակումների մասին, գրում է РИА Новости-ն:
Պեսկովը մասնավորապես հայտարարել է, որ Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից պարբերաբար մեծ քանակությամբ հարձակումներ են իրականացվում Կրեմլի պաշտոնական կայքի նկատմամբ:
Ավելի վաղ Պուտինի խոսնակը հայտնել էր երկրում օտարերկրյա լրտեսների ակտիվության աճի մասին, իսկ համացանցային լրտեսության հետ կապված հարցին պատասխանել էր, որ համացանցն ինքնին թափանցիկ վայր է, հետևաբար անհեթեթություն կլիներ այդ ոլորտում որևէ տիպի գաղտնիություն ակնկալելը: