Առնվազն 17 մարդ է տուժել Իրանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից
Առնվազն 17 մարդ է տուժել երկրաշարժի հետեւանքով, որը փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի արեւմուտքում: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իլամի նահանգի Աբդանան քաղաքի իշխանություններին:
Գործակալության տվյալներով՝ 4,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 9:12-ին: Նշվում է, որ բնակելի շենքերն աննշան վնասվածքներ են ստացել:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ճշտել է, որ ստորգետնյա ցնցումներիէպիկենտրոնը գտնվում էր Իրանի Խորեմաբադ քաղաքից (Լուրեստանի նահանգ) 62 կիլոմետր հարավ-արեւմուտք եւ Իրանի Բասրա քաղաքից 300 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Տարերքի օջախը 56 կիլոմետր խորության վրա էր: