ԱԳՆ-ն՝ Ստավրոպոլում միկրոավտոբուսի վթարի մասին
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների, հիվանդանոցի ղեկավարության, հայ համայնքային կառույցների հետ: Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Հիշեցնենք, որ այսօր Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել են: Նրանք տեղափոխվել են Նևիննոմիսկի քաղաքային հիվանդանոց: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ վթարից տուժած քաղաքացիների վիճակը միջին ծանրության է: