ՌԴ-ի խորհրդարանական պատվիրակությունը ոչ միայն մասնակցում է «Խոջալույի ջարդեր»-ին նվիրաված միջոցառմանը, այլ նաև հանդես գալիս ոչ հայանպաստ հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության Վարչապետը Իրանի Իսլամական Հանրապետությունում է, իսկ ԱԺ նախագահը՝ ՌԴ-ում: Այս ընթացքում Ադրբեջանում տեղի են ունենում հետքրքիր զարգացումներ: ՌԴ-ի խորհրդարանական պատվիրակությունը ոչ միայն մասնակցում է Ադրբեջանի կողմից ստեղծված , այսպես ասած, «Խոջալույի ջարդեր»-ին նվիրաված միջոցառմանը, այլ նաև հանդես գալիս ոչ հայանպաստ հայտարարությամբ:
Միևնույն ժամանակ նույն Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման են դատապարտում Կարեն Ղազարյանին... Որքան էլ ցավալի լինի իրողությունը, բայց պետք է ասեմ ու փաստեմ ևս մեկ անգամ, որ Հայոց փրկությունը միայն զենքի մեջ է:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք