Կարսում քանդվել է Եղիշե Չարենցի հայրական տունը
Արևմտյան Հարաստանում՝ Կարսում գտնվող հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը, դեռևս անհայտ հանգամանքներում քանդվել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արևմտյան Հայաստան զբոսաշրջային այցելություններ կազմակերպող կազմակերպություններից մեկը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս վայրը տարիներ շարունակ ուխտատեղի է եղել հայազգի զբոսաշրջիկների համար, որոնք այցելել են շինություն ու իրենց հարգանքի տուրքը մատուցել բանաստեղծին:
Ի դեպ, Չարենցը միշտ մեծ կարոտով է հիշել իր հայրենի տան մասին, ինչը կարելի է զգալ իր «Տաղ անձնականի» բանաստեղծության տեղերում.
«Թողած Կարսում, գետի ափին, տունս շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանաստեղծի տան շենքի քանդման հանգամանքները դեռևս ճշտվում են: