Բարաքյաթ․ Փաշինյան-Ռոհանի կարճատև զրույցը հայերենում ու պարսկերենում նույն իմաստն ունեցող բառի մասին
Իրանի նախագահի կողմից Հայաստանի վարչապետի ընդունելության պաշտոնական արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հատկանշական կարճատև զրույց ունեցավ Հասան Ռոհանիի հետ։ Պատվո պահակախմբի հանդիսավոր ողջույնի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լսեց «բարաքյաթ» (բարօրություն) բառը, որ նույն իմաստն ունի պարսկերենում ու հայերենում։
«Մենք ունենք նույն բառը՝ բարաքյաթ»,- անգլերենով Ռոհանիին ասում է Փաշինյանը։
«Այո´, բարաքյա´թ, դուք ունեք այս բառը»,- արձագանքում է Ռոհանին։