Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը վստահում է Զարիֆին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին ասել է նրա հանդեպ երկրի ղեկավարության եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի վստահության մասին։
«Ձերդ գերազանցությունը վայելում է իմ եւ Իրանի Իսլամական Հանրապետության կարգի, հատկապես գերագույն առաջնորդի վստահությունը։ Շարունակեք ձեր ճանապարհը համարձակ, տոկուն եւ առույգ»,- գրել է Ռոհանին Զարիֆին ուղղված նամակում, որի տեքստը հրապարակվել է նախագահի կայքում։