Երբ աստվածները որոշում են պատժել մարդկանց, իրականացնում են նրանց երազանքները. Օսկար Ուայլդ
Տարեցը ամեն ինչի հավատում է, միջահասակը կասկածում է ամեն ինչին, երիտասարդը ամեն ինչ գիտի:
Կյանքում հնարավոր են երկու ողբերգություններ, առաջինը ստանալն է այն, ինչի մասին երազում ես, երկրորդը' չստանալը:
Եղիր ինչպիսին կաս, մնացած դերերն արդեն զբաղված են:
Մարդիկ միշտ ավերում են այն, ինչ ամենաշատն են սիրում:
Ես ամենևին չեմ ցանկանում իմանալ, թե ինչ են խոսում մեջքիս ետևում, առանց այն էլ ես իմ մասին շատ բարձր կարծիքի եմ:
Գեղեցկությունը նայողի աչքերում է:
Միշտ հաճելի է չգնալ այնտեղ, որտեղ քեզ սպասում են:
Ես միշտ բարեկիրթ եմ վերաբերվում նրանց, ում հանդեպ անտարբեր եմ:
Եթե իսկապես ցանկանում եք իմանալ, թե ինչ է մտածում կինը, նայեք նրան ուշադիր ու մի լսեք, թե ինչ է ասում:
Երբ աստվածները որոշում են պատժել մարդկանց, իրականացնում են նրանց երազանքները:
Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, ով ամեն ինչում հասկանում է քեզ, դա սովորաբար ամուսնությամբ է ավարտվում: