Ինչպես լավացնել տեսողությունը. խորհուրդներ
Օրվա ընթացքում գոնե 30 րոպե կարդացեք մեկ աչքով' ձեռքի ափով փակելով մյուսը: Մինչ մի աչքն աշխատում է, մյուսը հանգստանում է. բացելով այն' դուք անմիջապես կզգաք տարբերությունը:
Պատուհանի ապակու վրա նկարեք կետ. Հայացքը հաջորդաբար ուղղեք մեկ այդ կետին, մեկ պատուհանից այն կողմ գտնվող ամենահեռու բանին' տուն, ծառ և այլն:
Փակեք աչքերը 5 րոպեով և շարժեք աչքի խնձորակը' «նկարելով» այբուբենի տառերը: Մերսման այս եղանակը լավացնում է արյան շրջանառությունը և սնուցում աչքի մկաններն ու ցանցաթաղանթը: