Ես որոշել եմ մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին. Բաբայան
Ռուս հեռուստալրագրող, «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր Ռոման Բաբայանը հայտարարել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Риа новости-ն գործակալությունը: Ընտրություններն անցկացվելու են աշնանը:
«Ես որոշում եմ կայացրել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Առաջադրվելու եմ Խորոշևո-Մնևնիկիում, Շչուկինոյում և Ֆիլևի այգում։ Դա ինձ համար օտար շրջան չէ: Այստեղ են ապրում իմ ընտանիքի անդամները և հարազատ շատ մարդիկ»,- ասել է Բաբայանը:
Լրագրողը նշել է, որ այդ տարածքում մեծ խնդիր է շինարարությունը: Դրա համար, ըստ Բաբայանի, բազմաթիվ ծառեր են կտրվում:
«Այդ իրավիճակը պետք է շտապ փոխել, և մենք կարող ենք դա անել: Եթե ցանկանում ենք ավելի լավ ապրել, ուրեմն պետք է լծվել աշխատանքի: Եկեք աշխատենք միասին»,- ասել է նա: