ԱՄՆ նախագահի փեսան կհանդիպի Էրդողանի հետ
ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, փետրվարի 27-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնում է CNN Turk-ը։
Քուշները պատասխանատվություն է կրում Վաշինգտոնի իսրայելա-պաղեստինյան քաղաքականության համար։ Ավելի վաղ նա հայտնել էր, թե այդ հակամարտության վերջնական կարգավիճակին վերաբերող հարցերը կքննարկի Մերձավոր Արեւելքում մեկշաբաթյա շրջագայության ընթացքում։
Վաշիգտոնի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց եւ դեսպանությունն այնտեղ փոխադրելուց հետո Թուրքիան ԱՄՆ-ի ամենակրքոտ քննադատներից էր։