Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել գործարար Վահան Աբգարյանին կալանավորելու որոշումը
Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել Baring Vostok հիմնադրամի գործընկեր Վահան Աբգարյանին կալանքի տակ առնելու մասին որոշումը:
Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հիշեցնելով, որ Աբգարյանը ձերբակալվել է նույն գործով, ինչ և Baring Vostok-ի հիմնադիր Մայքլ Կալվին:
«Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշումը, որով Աբգարյանի նկտամամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը մինչև ապրիլի 13-ը, թողնել անփոփոխ, բողոքարկումն՝ առանց բավարարման», - ասվում է դատարանի՝ երեքշաբթի կայացրած որոշման մեջ:
Կալվիին, Աբգարյանին, Baring Vostok-ի ֆրանսիացի գործընկեր Ֆիլիպ Դելպալին, Baring Vostok-ի ներդրումների գծով տնօրեն Իվան Զյուզինին, ինչպես նաև «Վոստոչնի» բանկի կառավարման խորհրդի նախկին նախագահ Ալեքսեյ Կորդիչևին մեղադրանք է առաջադրվել բանկից ավելի քան 2.5 մլրդ ռուբլի յուրացնելու մեջ:
Բասմանյան դատարանը փետրվարի 15-ին և 16-ին որոշում էր կայացրել նրանց բոլորին մինչև ապրիլի 13-ը կալանավորելու մասին: