Ամենաառողջ մարդիկ իսպանացիներն են
Bloomberg գործակալությունը կազմել է այն երկրների ցանկը, որտեղ ապրում են ամենաառողջ մարդիկ:
Առաջին տեղում Իսպանիան է, որը նախորդ տարվա 5-րդ տեղից բարձրացել է առաջին հորիզոնական:
Այնուհետև հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են Իտալիան, Իսլանդիան, Ճապոնիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Սինգապուրը, Նորգվեգիան և Իսրայելը: Ռուսաստանը 95-րդ տեղում է:
Վարկանիշը կազմվել է` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության և Համաշխարհային բանկի տվյալների:
Իսկ վիճակագրությունը կազմվել է՝ հաշվի առնելով կյանքի տևողությունը, սանիտարահիգիենիկ պայմանները, ծխողների ու ճարպակալածների թիվը և այլն։