Էրդողանը խնդրել է քաղաքացիներին օգնել իր կուսակցությանը հաղթանակ տանել մայրաքաղաք Անկարայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Յոզղատ քաղաքում ունեցած ելույթի
ժամանակ կոչ է արել տեղի բնակիչներին օգնել իր գլխավորած «Արդարություն և
զարգացում» կուսակցությանը մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում
հաղթանակ տանել մայրաքաղաք Անկարայում:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, նախընտրական քարոզարշավին մասնակցող նախագահը յոզղատցիներին խնդրել է զանգահարել Անկարայում բնակվող իրենց ազգականներին ու խորհուրդ տալ մարտի 31-ին քվեարկել իշխող կուսակցության
թեկնածուի օգտին:«Անկարայում յոզղատցի շատ կա:
Դուք էլ պետք է զանգահարեք Անկարայի ձեր հայրենակիցներին, պետք է ձեռք ձեռքի, ուս ուսի տանք», - ասել է Էրդողանը:Ավելի վաղ թուրքական «Ավրասյա» հետազոտական կենտրոնը Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ պարզել է, որ իշխող ԱԶԿ կուսակցությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ երկու ամենախոշոր քաղաքներում՝ Ստամբուլում և Անկարայում: