Միրզոյանը Հայաստանի ԱԺ առաջին խոսնակն է, որ ելույթ կունենա Ռուսաստանի Դաշնային խորհրդում
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
ու քննարկել հայ-ռուսական հարաբերությունները։ Մատվիենկոն խորհրդանշական է
համարել այն, որ ԱԺ նախագահի պաշտոնում Միրզոյանն առաջինը այցելել է
Ռուսաստան։
Ռուսական խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ Միրզոյանի այս այցը
խորհրդանշում է երկու երկրների բարձր հարաբերությունները և հույս հայտնել, որ կհաջողվի պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները՝ նոր ձևաչափեր ներառելով։ Նա նշել է, որ Ռուսաստանում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հուսով են, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության ու օրենքներին համապատասխան։
Նախատեսված է, որ փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունենալու ՌԴ ԴԽ նիստի ժամանակ, և այսօրվա քննարկման ընթացքում շեշտվել է, որ նա Հայաստանի խորհրդարանի առաջին ղեկավարն է, որ այդպիսի ելույթ է ունենալու։