Ռուսաստանը հետ է ուղարկել 60 տոննա թուրքական լոլիկ
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության
դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ընդհանուր 59.9 տոննա քաշով երեք խմբաքանակ լոլիկ, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ սահմանային անցակետում ստուգման ժամանակ ապրանքի մեջ հայտնաբերվել են կենդանի միջատներ, շուրջ 60 տոննա լոլիկն ամբողջությամբ հետ է ուղարկվել:
Հայտնի է, որ Թուրքիայից ՌԴ ներկրվող ապրանքներում վերջերս հաճախ են հանդիպում
նմանատիպ խախտումներ, ինչից ելելով՝ դեկտեմբերի 5-ից սկսած ռուսաստանյան կողմն առավել խիստ վերահսկողություն է սահմանել երկիր ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ:
Շաբաթներ առաջ Ռուսաստանը հետ էր ուղարկել Թուրքիայից Նովոռոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած 550 տոննա մանդարինը՝ ներկրված ապրանքում դրոզոֆիլ տեսակի միջատի հայտնաբերման պատճառով: