Սեփական օրգանիզմին խաբելու խորհուրդներ
Եթե ցավում է Ձեր ատամը
Ցավը թուլացնելուն կնպաստի հետևյալը. վերցրեք սառույցի խորանարդիկ և մերսեք բութ մատի ու ցուցամատի միջև ընկած հատվածը: Դրանով դուք պատնեշ եք ստեղծում ցավող ատամի և ուղեղի միջև:
Եթե Ձեզ անհանգստացնում է արագ սրտխփոցը
Փչեք բութ մատի վրա. դա կգրգռի թափառող նյարդը և կդանդաղեցնի սրտի աշխատանքը:
Եթե չեք կարողանում անգիր անել նյութը
Մի քանի անգամ կրկնեք տեքստը նախքան քնելը: Քնի ժամանակ ուղեղը դասավորում է տեղեկատվությունը և տեղափոխում այն դեպի երկարաժամկետ հիշողություն: Առավոտյան արթնանալով' դուք կնկատեք, որ անգիր եք հիշում տեքստը:
Եթե Դուք վախենում եք ներարկումներից
Խորհուրդ է տրվում հազալ ներարկում անելիս: Դա զգալիորեն կնվազեցնի ցավը, քանի որ հազը լարվածություն է առաջացնում կրծքավանդակում' թուլացնելով ցավի ընկալիչների զգայունությունը: