Լավագույն դերասան ճանաչված Ռամի Մալեքն ընկել է «Օսկար»-ի բեմից. (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացած «Օսկար-2019» կինոմրցանակաբաշխության շրջանակում լավագույն դերասան ճանաչված Ռամի Մալեքը բաղձալի արձանիկը ստանալուց հետո ընկել է «Օսկար»-ի բեմից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պատահարից անմիջապես հետո 37-ամյա դերասանին օգնության են շտապել ներկաները:
Դատելով լուսանկարներում Մալեքի դեմքի արտահայտությունից՝ բեմից ընկելուց հետո «Բոհեմական ռապսոդիա»-ում ռոքեր Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած դերասանը անկեղծ շփոթվել է:
Պրոֆեսիոնալ բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել աստղին, որը միջադեպի հետևանքով առանձնապես շատ չի տուժել:
Աղբյուրը հավելում է, որ Մալեքից բացի «Լավագույն դերասան» անվանակարգում էին ներկայացված Բրեդլի Քուփերը, Վիգո Մորթենսոնը, Վիլեմ Դեֆոն: