Ջասթին Բիբերը նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
ՏեսանյութերՋասթին Բիբերը ԱՄՆ-ում վաճառքի նոր ռեկորդ է սահմանել: Նրա Baby սինգլը, որը եթեր է դուրս եկել դեռևս 2010 թ., Ամերիկյան ձայնագրման ասոցիցիայի կողմից ստացել է ադամանդե վկայական:
Երգը 12 անգամ դարձել է պլատինե, ուստի արժանիորեն է ստացել նման վկայական:
Հատկանշական է, որ նախկինում հաշվի էին առնվում միայն թվային վաճառքները, իսկ այժմ հաշվառման համակարգում մտցվել են նաև YouTube-ի դիտումները. միայն երգչի պաշտոնական ալիքը' JustinBieberVEVO-ն ունի 877 մլն դիտում: