«Քառյակ մեդիա»–ի հիմնադիրները հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետ
«Քառյակ մեդիա» ընկերության հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը, ինչպես նաև ընկերության գործադիր տնօրեն Արամն Անտինյանն այսօր հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Սամվել Ֆարմանյանը։
Գրառման մեջ ասվում է.
«Շատ հետաքրքիր հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ներկայացրեցինք «Քառյակ մեդիա»-ի առաքելությունը և ծրագրերը, կարևորելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները:
Շահագրգիռ շրջանակների, հաստատությունների և անհատների հետ մեր հանդիպումների շարքը շարունակվում է»: