Արարատ Միրզոյանը ելույթ կունենա ՌԴ Դաշնային խորհրդում
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառման։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայքը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով 16։30-ին, նախատեսված է Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Եռօրյա այցի ընթացքում Դաշնային խորհրդում անցկացվող ևս մեկ միջոցառման հայկական պատվիրակությունը կմասնակցի այցի վերջին օրը՝ փետրվարի 27-ին։ Այդ օրը նախատեսված է Միրզոյանի ելույթը խորհրդի նիստի սկզբում