Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է. Ավետիք Իսահակյան
Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:
Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը՝ անհնար:
Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում:
Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ:
Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:
Միտքը մեռցնում է զգացմունքը:
Բայց երբեմն երկուսն եղբայրացած միմյանց հետ՝ տիեզերքն են գրկում:
Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը: