ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին. Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար ցը հայտարարել է, որ ՌԴ-ն անվերապահորեն չի ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին:
«Նրանք ուղղակի փորձում են կոտրել բոլորին, բայց չեմ կարծում, որ բոլորը կհաշտվեն այդ մտքի հետ: Օրինակ` չեմ կարծում, որ Չինաստանը կհաշտվի այդ մտքի հետ, թեև շատ շահագրգիռ է, որպեսզի հարթի առևտրային հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:
Չեմ կարծում, որ Չինաստանը ասելու է` մեր տարածաշրջանում, մեր աչքի առաջ ինչ ուզում եք, արեք: Մենք նույնպես անվերապահորեն չենք ենթարկվելու ԱՄՆ-ի պահանջներին»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Վիետնամում ընթացող «Միջազգային համագործակցությունն անհանգիստ աշխարհում» խորագրով համաժողովին: