ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառով երեք մարդ է զոհվել
Ամերիկյան Տեխաս նահանգի հարավ-արեւմուտքում վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվող երեք մարդ զոհվել է, տեղեկացրել է Atlas Air ավիաընկերությունը, որին պատկանում էր ինքնաթիռը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Air Worldwide-ը մեծ ցավով հաստատում է, որ չվերթի Atlas Air 3591 ինքնաթիռում գտնվող երեք մարդ 2019 թվականի փետրվարի 23-ին զոհվել է ինքնաթիռի կործանման պատճառով»,- ասվում է ընկերության մամուլի ամփոփագրում: