Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինային հոսպիտալացրել են սրտի կաթվածով. լրատվամիջոց
Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինային հոսպիտալացրել են սրտի սուր կաթվածով, հայտնում է «Հինգերորդ ալիքը»:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ֆեդոսեևա-Շուկշինան կիրակի երեկոյան տկարություն եւ կրծքավանդակում ցավ է զգացել, որից հետո շտապ տեղափոխվել է բուժհաստատություն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է:
Խորհրդային եւ ռուս դերասանունի Ֆեդոսեևա-Շուկշինան 1984 թվականին արժանացել է խորհրդային Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998 թվականին՝ պարգևատրվել է «Հայրենիքին ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով, իսկ 2009-ին՝ «Հանրությանը մատուցած վաստակի համար» մեդալով:
Ֆեդոսեեւա-Շուկշինայի կարիերան սկսվել է 1955 թվականին, նրա առաջին դերն էր ռեժիսոր Անատոլի Գրանիկի «Մաքսիմ Պերեպելիցա» ֆիլմում լաբորանտի դերը: Նա իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Տարեկիցները» (1959) ֆիլմում:
Անցյալ տարվա նոյեմբերին դերասանուհին ամուսնացել էր երաժիշտ եւ պրոդյուսեր Բարի Ալիբասովի հետ: