Ռուսաստանում կանաչ երանգ ստացած ձյունը ստիպել է բնապահպաններին բողոքի ձայն բարձրացնել
Ռուսաստանի որոշ քաղաքներում կանաչ և սև գույն ունեցող ձյուն է տեղացել՝ առիթ դառնալով օդի աղտոտվածության դեմ զանգվածային բողոքների:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Պերվոուրալսկ քաղաքի բնակիչները սարսափել են, երբ սպիտակ ձյան փոխարեն կանաչ երանգ ունեցող ձյունածածկույթ են տեսել փողոցներում, ինչը պայմանավորված է քրոմի գործարանից արտանետվող քիմիական նյութերը:
Սիբայ քաղաքում բնակիչներն ստիպված են եղել դիմակներ կրել, երբ պղնձի գործարանից դուրս եկող մառախուղի հաստ շերտը պատել էր երկինքը դեռևս անցյալ տարվա նոյեմբերից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվում էր Ռուսաստանում տեղացած «սև ձյան» մասին: Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ և Պրոկոպևսկ քաղաքներում տեղացած ձյունն օդի խիստ աղտոտվածության պատճառով սև երանգ էր ստացել: