Պոմպեոն «հիվանդ բռնակալ» է անվանել Մադուրոյին և չի բացառել գործողությունների ձեռնարկումը Վենեսուելայում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել Վենեսուելայում ռազմական գործողությունների անցկացման հավանականությունը և երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին անվանել է «հիվանդ բռնակալ»:
«Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի և պատասխանատվության կենթարկի նրանց, ովքեր կխոչընդոտեն Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ վերականգնմանը», - Պոմպեոյին մեջբերում է The Hill պարբերականը:
ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան գրառումներով կոչ է արել վենեսուելացիներին թույլ չտալ հումանիտար օգնության մուտքի արգելափակումը: Նա դատապարտել է հումանիտար օգնություն հասցնող բեռնատարների ժամանման պահին բռնության դրսևորումները: