Տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ Աստրախանի մարզում
Աստրախանի մարզի Բախթեմիր գյուղում տղամարդն ատրճանակից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սակայն նա սպանվել է պատասխան կրակոցներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով մարզի տարածքում Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննչական վարչության ներկայացուցչին:
Ըստ քննության տվյալների՝ փետրվարի 24-ին Բախթեմիր գյուղի մտահոգված բնակիչները հայտնել են ոստիկանությանը, որ գյուղում զինված տղամարդ է շրջում: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները հայտնաբերել են կանգառի մոտակայքում տղամարդուն, որի ձեռքում ատրճանակի նման իր էր:
«Զենքը հանձնելու բանակցությունների ընթացքում տղամարդը մի քանի կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ, սակայն պատասխան կրակոցներով սպանվել է»,-ասել է զրուցակիցը:
Բերման ենթարկելու ընթացքում գլխի հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության օպերատիվ աշխատակիցը: Նրան բժշկական օգնություն է տրամադրվել: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը:
Քրեական գործ է հարուցվել «Իրավապահ մարմնի աշխատակցի կյանքին վնաս հասցնելու փորձ» հոդվածով: