Իսրայելը կանի ամեն հնարավոր բան՝ Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը կասեցնելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ այցից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակելու է գործել այնքան, որքան պետք է, որպեսզի կասեցնի Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Իրանի փորձերը, հաղորդում է РИА Новости-ին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր է առաջիկայում ՌԴ կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկման դնել Իրանի խնդիրը:
«Ես ունեմ հստակ ուղերձ իրանական ռեժիմին, որը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը: Իսրայելը կշարունակի գործել այնքան, որքան պետք է, որպեսզի կանխի Իրանի՝ Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու ցանկությունը»,- ասել է Նեթանյահուն: