Գեորգի Դանելիային արհեստական կոմայի մեջ են գցել
Բժիշկներն արհեստական կոմայի մեջ են գցել ռեժիսոր Գեորգի Դանելիային շնչառության կայունացման համար: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին կիրակի հայտնել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան:
Հիշեցնենք, որ կինոռեժիսորին հոսպիտալացրել էին շաբաթ: Նրան տեղավորել էին վերակենդանացման բաժանմունքում: Նա հիվանդանոց էր տեղափոխվել թոքաբորբով՝ կայուն ծանր վիճակում:
«Նրան արհեստական կոմայի մեջ են գցել, որպեսզի կայունացնեն շնչառությունը, քանի որ նրա մոտ թոքերի վարակիչ բորբոքում է: Դա մտածված է, քանի որ նա չի կարողանում շնչել», - ասել է Դանելիայի կինը: