Թերեզա Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն անցկացնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է մինչ մարտի 12-ը խորհրդարանում անցկացնել Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն։ Այսն մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մեյը նշել է, որ քվեարկությունը հաջորդ շաբաթ չի կայանա։ Նրա թիմը հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում՝ երաշխավորելու փոփոխությունների իրագործումը, որոնք պահանջում են բրիտանացի օրենսդիրները։
Մեծ Բրիտանիային 33 օր է մնում ԵՄ կազմից դուրս գալու համար։ Brexit-ը նախատեսված է մարտի 29-ին։