Պեսկովը հայտնել է, թե երբ և ինչ հարցի շուրջ են բանակցելու Պուտինն ու Նեթանյահուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Մոսկվայում փետրվարի 27-ին կայանալիք հանդիպմանը կքննարկի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, հաստատում ենք նման հանդիպման նախապատրաստումը», - ասել է Պեսկովը:
Հարցին, թե քննարկվելու են արդյոք սիրիական կարգավորման հարցերը, թե ոչ, Պեսկովը դրական պատասխան է տվել: «Անկասկած», - շեշտել է նա: