Կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի վիճակը կայուն ծանր է. նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ
Գեորգի Դանելիան հոսպիտալացվել էր. նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այժմ նրա վիճակը կայուն ծանր է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ռեժիսորի կնոջ՝ Գալինա Յուրկովա-Դանելիայի մեկնաբանությանը:
Դանելիան երեկվանից գտնվում է վերականգնողական բաժանմունքում, հավելել է գործակալության զրուցակիցը: Բժիշկներին հաջողվել է կարգավորել նրա շնչառությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Զվեզդա» հեռուստաալիքը, 88-ամյա ռեժիսորը դիմել էր բժիշկներին շնչահեղձության նոպայի պատճառով:
Գեորգի Դանելիան խորհրդային և ռուսական կինոռեժիսոր է և սցենարիստ: Նրա առավել հայտնի գործերն են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Հաջողության ջենթլմենները», «Մի վշտանա», «Աֆոնյա», «Միմինո» և «Քին-ձա-ձա» ֆիլմերը: