Հազարավոր սերբեր երկրի նախագահի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել
Սերբիայի մայրաքաղաքում անցկացվել է հաշվով 12-րդ ամենաշաբաթյա բողոքի ակցիան, որն ուղղված է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գործունեության դեմ, հաղորդում են տեղական աղբյուրները:
Ցուցարարներն անցել են Բելգրադի կենտրոնի թունելներից մեկով, որը նրանք կոչել են «ստի թունել»՝ նկատի ունենալով երկրի՝ կառավարական ԶԼՄ-ների քարոզչական ապատեղեկատվությունը:
Բողոքի ակցիաները սկսվել են շաբաթներ առաջ՝ ընդդիմադիր Բորկո Ստեֆանովիչին ծեծի ենթարկվելուց հետո:
Ակտիվիստները պահանջում են ստեղծել երկրում արդար ընտրությունների մթնոլորտ և մամուլի անկախություն: