Ինքնակամ ոստիկանություն ներկայացած R.Kelly-ին 3-7 տարվա ազատազրկում է սպառնում անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար
Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ամերիկյան կատարող R. Kelly-ին, որը կասկածվում է մի շարք կանանց, այդ թվում ՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար:
Ինչպես նշում է USA Today-ը, կատարողն ինքնակամ է ոստիկանական բաժանմունք ներկայացել, ինչից հետո լրագրողները լուսանկարել են՝ ինչպես են նրան ձեռնաշղթաներով տանում:
Հիսուներկուամյակատարողը մեղադրվում է չորս կնոջ նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար:
Նրանցից երեքը դեպի կատարման պահին անչափահաս են եղել:
Նրանց տարիքը եղել է 13-17 տարեկանի սահմանում:
Այժմ R. Kelly-ին սպառնում է 3-7 տարի ազատազրկում:
Դատավորի որոշման համաձայն՝ կատարողը կարող է ազատ արձակվել 100 000 դոլար գրավի դիմաց: