Մադուրոն Կոլումբիայի նախագահին անվանել է «հրեշտակի դեմքով սատանա»
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեին անվանել է սատանա։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, Կարակասում։
«Նա հրեշտակի դեմք ունի, սակայն ես կթփթփացնեի նրա այտերին ու կասեի․ «Դու սատանա ես, Իվա՛ն Դուկե, և դու չեն հաղթի Վենեսուելային։ Հեռացի՛ր այստեղից, սատանա՛»»,-հայտարարել է Մադուրոն։
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահը հայտարարել էր Կոլումբիայի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին՝ մարդասիրական օգնության մատակարարման պատճառով։