Առաջին անգամ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը կին է
Սաուդայն Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը նշանակել է արքայադուստր Ռիմա բին Բանդար բին Սուլթանին որպես ԱՄՆ-ում դեսպան, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով SPA գործակալությանը, որի տրամադրության տակ հայտնվել էր թագավորական համապատասխան հրամանը:
Այդ պաշտոնում Ռիմա արքայադուստրը փոխարինել է սաուդյան արքայորդի Հալեդա բին Սալմանին: Նա զբաղեցնում էր այդ պաշտոնը 2017 թվականի ապրիլից: Համաձայն թագավորական հրամանի՝ նա նշանակվել է պաշտպանության փոխնախարար:
Ռիմա բին Բանդարն ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն է ստացել: Աշխատել է վերջին արքայազնի գրասենյակում որպես խորհրդական եւ Սպորտի գլխավոր ֆեդերացիայի պլանավորման եւ զարգացման փոխնախարար: 2014 թվականին հայտվել է արաբական աշխարհում 200 ամենաազդեցիկ կանանց ցանկում՝ ըստ Forbes պարբերականի: