Մոսկվայում հոսպիտալացվել է Գեորգի Դանելիանը
Կինոռեժիսոր Գեորգի Դանելիան հոսպիտալացվել է Մոսկվայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով «Զվեզդա» հեռուստաալիքին ռեժիսորի կնոջ՝ Գալինա Յուրկովա-Դանելիայի տված հարցազրույցին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Դանելիայի հոսպիտալացման պատճառը պնեվմոթորաքսն է՝ թոքամզային խոռոչում օդի կուտակումը:
Նշվում է, որ 88-ամյա ռեժիսորը դիմել էր բժիշկներին շնչահեղձության նոպայի պատճառով:
Գեորգի Դանելիան խորհրդային եւ ռուսական կինոռեժիսոր է եւ սցենարիստ: Նրա առավել հայտնի գործերն են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Հաջողության ջենթլմենները», «Մի վշտանա», «Աֆոնյա», «Միմինո» եւ «Քին-ձա-ձա» ֆիլմերը: