Դոնալդ Թրամփը «Ոսկե ազնվամորու» է արժանացել վատագույն դերասան անվանակարգում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է «Ոսկե ազնվամորի» (Razzie Award) մրցանակի դափնեկիր միանգամից երկու անվանակարգում, այդ թվում և որպես վատագույն դերասան: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, դափնեկիրների հայտարարման 39-րդ արարողությունը հեռարձակվել է YouTube տեսահոսթինգում:
Թրամփը «Ոսկե ազնվամորու» է արժանացել «Վատագույն դերասան» անվանակարգում՝ «Ազգի մահը» (Death of a Nation, 2018) և «Ֆարենհայթ 11/9» (Fahrenheit 11/9, 2018) վավերագրական ֆիլմերում հանդես գալու համար:
Այս անվանակարգում առաջադրված են եղել նաև Ջոնի Դեփը, Ուիլ Ֆարելը, Ջոն Տրավոլտան և Բրյուս Ուիլիսը:
Վատագույն դերասանական դուետի համար «Ոսկե ազնվամորին» բաժին է հասել դարձյալ Թրամփին և «նրա անդավաճան փոքրոգությանը»: