Բրաբիոն կոչվող ծաղիկը. հետաքրքիր փաստեր
Բրաբիոն կամ ազատուկ, իսկ լատիներեն անվանումը "Polianthes tuberosa":Գոյություն ունի 12 տեսակ։
Բրաբիոնի լատինական "tuberosa" անվանումը ծագել է ծաղկի արմատային կառուցվածքից ելնելով՝ "tuber" նշանակում է պալար։ Մեքսիկայում, որը համարվում է բրաբիոնի հայրենիքը, ծաղկի անուն է «Օհմեզուչետլ», որը նշանակում է «ոսկրե ծաղիկ»։
Արևելա-հնդկական անվանումն է՝ «Ռաթքիրանի» (գիշերային ծաղիկ), հինդիյով «Rajnigandha» (գիշերային բույր), հարավային Հնդկաստանում՝ «Sugandaraja» (բույրի արքա)։
Սինգապուրում այն կոչվում է «Xinxiao», որը նշանակում է՝ «այն, ինչի վրա հանգստանում են գիշերային թիթեռները»։ Պարսկաստանում բրաբիոնի անվանումն է «Միրիամ», որը նաև տարածված կանացի անուն է։
Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում՝ բուրումնավետ յուղեր և ծխաձողիկներ , օծանելիք ստանալու համար։ Բրաբիոնի բուրումնավետ մեկ լիտր յուղ ստանալու համար օգտագործվում է մեկ տոննա ծաղիկ, որի պատճառով էլ համարվում է ամենաթանկ յուղերից մեկը։ Ժամանակին այն համարվել է թաղման ծաղիկ, իսկ Հավայան կղզիներում բրաբիոնի ծաղիկներով հյուսում են ավանդական ծաղկեփնջերը։
Ըստ հայկական ավանդության Բյուրակն(Բինգյոլ) լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։