ԱՄՆ-ում դատավորը կբարձրանա Ազատության արձանի վրա, որպեսզի համանման հանցանքի համար վճիռ կայացնի
ԱՄՆ-ում դաշնային դատավոր Գաբրիել Գորենշտեյնը համանման գործողության անօրինական կատարման համար դատավճիռ կայացնելուց առաջ Ազատության արձանի վրա բարձրանալու հատուկ թույլտվություն է ստացել՝ հայտնում է AFP-ն։
Դատավորը քննում է Թերեզա Պատրիցիա Օկոումուի գործը, ում մեղավոր են ճանաչել այն բանում, որ անցյալ տարվա հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը, նա բարձրացել է հայտնի արձանի վրա, որպեսզի իր բողոքը հայտնի ամերիկյան իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ։
Կնոջ այդ գործողությունը ԱՄՆ-ում լայն հասարակական արձագանք էր գտել՝ նրա վրայով լրագրողներով ուղաթիռներ էին թռչում, իսկ Նյու Յորքի ոստիկանները երկար ժամանակ փորձում էին ստիպել նրան իջնել։
Դատավորը հայտարարել է, որ ուզում է բարձրանալ արձանի վրա, որպեսզի «ավելի լավ գնահատի այն ռիսկերն ու վտանգները, որ ծագել են մեղադրյալի վարքագծի պատճառով»՝ հայտնում է NBC-4 New York-ը։